Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կփոխի՞ Թևան Պողոսյանն իր որոշումը

Կփոխի՞ Թևան Պողոսյանն իր որոշումը
08.01.2014 | 12:25

Անցյալ տարեվերջին հայտնի դարձավ, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դնում իր մանդատը, որի պատճառների մասին հրաժարվեց խոսել, իսկ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ նշանակվեց Գերմանիայում ՀՀ դեսպան:

Ովքե՞ր կփոխարինեն նրանց:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը irates.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Թևան Պողոսյանը կարող է փոխել իր որոշումը:

«Դեռ ժամանակ կա, հույս ունեմ, որ նա կփոխի իր որոշումը: Կուսակցությունն Թևան Պողոսյանի գործունեության մասին ունի դրական կարծիք, նա դրական հետք է թողել»,- մեր զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը: Այնուամենյանիվ, Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ կուսակցությունում չի եղել քննարկում, թե Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելու դեպքում ով պետք է փոխարինի նրան: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակում Թևան Պողոսյանին հաջորդում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչը:

Տեղեկացանք նաև, որ ՀՅԴ-ն նույնպես չի քննարկել, թե Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակվելուց հետո ով է գնալու ԱԺ: Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակում ԱԺ պատգամավորի հավակնորդ է Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Կարինե Հարությունյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ